25 Մայիսի, 2024

Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից լավ դաշնակից չի ունեցել ու չի ունենա»։ Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ստեղծված իրավիճակում Հայաստանն ունի երեք տարբերակ՝ միակ ցանկալին ազգային պետականության վերականգնումն է և Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի զարգացումը։

Երկրորդ ճանապարհը «ուկրաինացումն» է։

Երրորդ ճանապարհը թուրքական «վիլայեթացումն» է։

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, դարձավ Արևմուտքի «բութ գործիքը» ռուսական ամեն ինչի դեմ պայքարում։

Արևմուտքին մի բան է պետք. մեկ դար շարունակ նա փորձում է Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից։

Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունեցին արևմտյան ծրագիրը և բացահայտորեն հակադրվեցին Ռուսաստանի Դաշնությանը, և դա հղի է լինելու մեր երկրի համար լուրջ հետևանքներով։

Ռուսաստանի Դաշնության շնորհիվ 1992-1993 թթ. երեք անգամ հաջողվել է կանխել թուրքական ագրեսիան։

Ոչ թե ադրբեջանական, այլ կոնկրետ թուրքական։

ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնությունից լավ դաշնակից չի ունեցել ու չի ունենա։

Իսկ Հայաստանի ուկրաինացման ընթացքը ճանապարհ է դեպի անդունդ»,-գրում է Շարմազանովը։

kotayk

Լրահոս