20 Հունվարի, 2017

ԱԺ ընտրությունների հետ կապված իշխող ՀՀԿ-ն հայտնվել է ծանր վիճակում: Կուսակցությունում հասկանում են, որ ձայներ հավաքելու խնդիր ունեն: ՀՀԿ-ում պատրաստվում են առաջիկայում ակտիվ հանդիպումներ կազմակերպել  քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ: Իշխանությունները փորձում են մոբիլիզացնել բոլոր քրեական էլեմենտներին, որպեսզի առավելագույն ձայներ հնարավոր լինի  հավաքել:

Իշխանությունը հայտնվել է շատ վատ վիճակում ,իր հավատարիմ մարդկանց հանդեպ դրսևորելով սխալ վերաբերմունք:

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ,  իշխանությունը հնարավոր է նաև քրեական հավաք կազմակերպի և հենց այդ հավաքի ժամանակ էլ կորոշվի, թե ով ինչ գործառույթ պետք է իրականացնի: Կա որոշում, որ քրեականների ակտիվությունը չպետք է լինի հրապարակային, որպեսզի ավելորդ խնդիրներ չստեղծի կուսակցության համար:

 

Լրահոս