9 Մայիսի, 2023
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի գլխավորությամբ, Նաիրի համայնքի վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամները, ՀՈԱԿ-ների աշխատակիցները, համայնքի բոլոր դպրոցների ուսուցիչները, աշակերտները, բնակիչներն այցելեցին համայնքի բոլոր բնակավայրերի՝ Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին, լռությամբ հարգեցին Երկրորդ աշխարհամարտում զոհված և հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած քաջ հայորդիների վառ հիշատակը:
Համայնքի ղեկավարը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես այցելեց Եղվարդի բնակիչ, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայկազ Արամի Ղարիբյանին:
Պարոն Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորեց և իր երախտիքի խոսքը հղեց 98-ամյա վետերանին՝ նրան հանձնելով համայնքապետարանի կողմից պատրաստված նվերը:
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր ապրող և ընկած քաջերին
kotayk

Լրահոս