Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում է։ Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված միջոցառումներին։ Սպասվում են նաև երկկողմ հանդիպումներ։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու են նաև Թուրքիայի նախագահը, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:
12