«Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է, որն այս պահին կալանավորված է։ Թե ո՞վ կվերցնի մանդատը, այս պահին խմբակցությունից չեն մեկնաբանում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատը վայր է դրել՝ անձնական խնդիրների պատճառով։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։