10 Փետրվարի, 2022

Այդ հրապարակումն այն աստիճանի սուտ և կեղծիք է, որ անգամ անհրաժեշտություն չեմ գտել անդրադառնալու: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ արձագանքելով այն հրապարակմանը, թե իբրև իր աները խոչընդոտել է Արթուր Գրիգորյանին հուղարկավորվել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող հողակտորում:

«Իմ կնոջ հայրն ընդհանրապես կապ չունի գերզմանատան հետ, երբևէ չի էլ ունեցել և անգամ մեծ ցանկության դեպքում չէր էլ կարող խոչընդոտել: Ինքն էլ իմ նման համացանցից է իմացել, որ «ինքը խոչընդոտում է»,- ասել է պատգամավորը: Սարգսյանը շեշտելով՝ հարցի շուրջ խոսակցություն է ունեցել Թաղման բյուրոյի տնօրեն Վահե Խաչատրյանի հետ:

«Հարց եմ բարձրացրել՝ ինչո՞ւ են իմ անվան հետ կապում, ի՞նչ է տեղի ունեցել ընդհանրապես: Ինչին ի պատասխան Խաչատրյանն ասել է. «Իմ համար է անակնկալ, թե ինչու են նման հրապարակում արել ու փորձել ձեր հետ կապել, ոչ ձեզ եմ ճանաչում, ոչ էլ ձեր աներոջը»»,- ասել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում լուրեր էին տարածվել, թե իբրև պատգամավոր Հայկ Սարգսյանի աները խոչընդոտել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին հուղարկավորել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող ազատ հողակտորում:

kotayk

Լրահոս