2 Մարտի, 2022
Ինչպես գիտեք, վերջերս վերջապես վաճառվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ՀՀ-ի մաքսային ծառայության պետ աշխատած ու Քոչարյանի տարիների կոռուպցիայի «բացակայության» սիմվոլ Արմեն Ավետիսյանի «Գոլդեն Փելես» հյուրանոցը: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ հերթական նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան` խոսելով ապօրինի ձեռք բերված գույքի մասին:

Անդրադառնալով քննիչ հանձանաժողովի գործառույթներին նույնպես՝ Ալեքսանյանն ասաց, որ ինքն այժմ էլ իր գործընկերներին առաջարկում է բացել քննիչ հանձնաժողով, որը կքննի  մի շարք պաշտոնյաների ընտանիքի անդամներին պատկանող սեփականությունները.

«Ես հիմա էլ իմ գործընկերներին առաջարկում եմ, օրինակ, քննիչ հանձնաժողով բացենք` պարզելու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների, Սերժ Սարգսյանի փեսայի ընտանիքի անդամների ու մոտիկների փայաբաժինները, ու քննել թե ինչի հիման վրա են առաջացել»:

Ամփոփելով իր ելույթը՝ նա ասաց, որ շատ կարեւոր թեմայի քննարկում է առաջարկում իր գործընկերներին, եւ հավելեց, որ կարող են քննարկել նաեւ, թե ինչպես են «Ջազվե» սրճարանի մատուցողները «փայատեր» դարձել»:

kotayk

Լրահոս