27 Հունվարի, 2023

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վաչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Հ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Մ․ Գորգիսյան փողոցից դեպի Արարատ քաղաքի «Շիֆեռի գործարան» տանով ճանապարհի ձախակողմյան հատվածի երթևեկելի մասից դուրս է եկել և բախվել «Պանելի գործարանի» պատին։ Ժամանած բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը, հնարավոր է վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել։

Լրահոս