13 Ապրիլի, 2024

Երեկ՝ ապրիլի 12-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի շրջանում հրազենային վիրավորում և ձախ սրունքի տարային, երրորդ սրունքի թաթային հոդի միջանցիկ բաց հրազենային վիրավորում, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները իրենց գործողություններ էին կատարում Արարատի մարզի ոստիկանները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Սեյրան Մ․-ն է։

Պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 6-րդ շենքի դիմաց գտնվող մսամթերքի խանութի հետնամասում անհայտ անձը 2 անգամ կրակել է Սեյրան Մ․-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային վնասվածքներ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է «ՏՏ» ատրճանակից արձակված 2 պարկուճ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ կրակոցներ արձակողը փորձում է օդային ճանապարհով լքել Հայաստանը։ Տեղում ստեղծվում է օպերատիվ խումբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ ու օպերատիվ խումբը ճիշտ ժամանակին հասնում է «Զվարթնոց» օդանավակայան ու հենց ինքնաթիռ նստելու պահին բռնում են կրակոցներ արձակող կասկածյալին, ապա տեղափոխում ոստիկանության Արարատի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանում պրոֆեսիոնալ ձևով վնասազերծելու համար ոստիկաններն իրականացրել են «Օդից էլ կիջեցնենք» օպերացիան։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին կասկածյալի ինքնություն չենք հայտնում։

kotayk

Լրահոս