44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն այս պահին ԱԺ-ում են՝ ուժային կառույցների ղեկավարների հետ փակ հանդիպման։ Լրագրողները ֆիքսել են, որ նիստերի դահլիճում լարված մթնոլորտ է, պարբերաբար գոռոցներ են լսվում։ Քիչ առաջ մի խումբ ծնողներ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ առանձնացան, նրանք վիճաբանում էին։ Ոչ ոք չպարզաբանեց՝ ինչ է կատարվում, ծնողները բարկացած հորդորեցին անջատել լրատվականների տեսախցիկները։ Նիստերի դահլիճից դուրս եկավ նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ասաց, որ իրեն վատ է զգում, չպատասխանեց հարցերին, միայն նշեց, որ ոչ մի աղետալի բան տեղի չի ունենում։ ԱԺ-ում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ քննարկումն անցնում է լարված մթնոլորտում
ԱՆ նախարարը հուզված դուրս եկավ դահլիճից
|
80