25 Մարտի, 2025

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան խոսել է Արման Ծառուկյանի դեմ հավանական ռևանշ մենամարտ անցկացնելու մասին:

«Կարծում եմ` հաղթել էի Ծառուկյանին, բայց մրցավարները հաղթանակը նրան շնորհեցին։ Դա արդեն անցյալում եմ թողել։ Ես միայն տիտղոսին եմ ձգտում և չեմ մտածում Ծառուկյանի դեմ ռևանշի մասին։ Ես արժանի եմ անցկացնել չեմպիոնական մենամարտ։ Ծառուկյանը նման հնարավորություն ուներ, բայց վնսավածք ստացավ։ Այժմ իմ հերթն է»,- բրազիլացի մարտիկի խոսքերը մեջբերում է KOlmenero-ն։

Ծառուկյանը 2024 թ. ապրիլի 13-ին UFC-300 մրցաշարում մրցավարների որոշմամբ հաղթել էր Օլիվեյրային։

Լրահոս