ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։
Այսօր, երբ մեր երկրի համար ամեն բան կշռադատված է, մի անուն առանձնանում է բոլորից՝ Վարդան Ղուկասյան։
Վարդան Ղուկասյանը չի եղել իշխանության ղեկին, բայց հենց նա է տարիներ շարունակ համարձակվել բարձրաձայնել այն թեմաները, որոնց մասին լռում էին բոլորը։ Նա խոսել է կոռուպցիայի, դավաճանության, մանկապղծության մասին՝ առանց վախի, առանց երկմտանքի։
Նա մարդ է, ով գործերով է ապացուցել՝ սրտով կանգնած է բանակի կողքին։
Վարդան Ղուկասյանը երբեք չի խնայի ոչինչ, երբ խոսքը վերաբերում է մեր զինվորի, մեր սահմանների պաշտպանությանը։
Նա միակն է, ով չի շոյում դավաճաններին։ Նա խոստանում է ոչ թե հաճելի կյանք, այլ պատասխանատվություն։
Նա խոստանում է արդարություն՝ սուր, բայց անհրաժեշտ։
Այսօր մենք տեսնում ենք մի մարդ, ով թեև երբեք չի եղել իշխանության մեջ, բայց միշտ եղել է ճշմարտության կողքին։
Միայն Վարդան Ղուկասյան։ Եվ վերջ։
95