Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անհարգալից արտահայտություն է թույլ տվելքուրդ համայնքի նկատմամբ և,Վերջինս որպես ԱԺ նախագահ, որը ղեկավարում է մի խորհրդարան, որտեղ քուրդ, եզդի, ասորի համայնքներն ունեն ներկայացուցիչներ, ակնկալում եմ, որ ձեր կողմից դիրքորոշում կլինի, առնվազն դատապարտող կարճ արտահայտություն: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Վերջինս, արձագանքելով պատգմավորին, փորձեց արդարացնել Ավինյանի պահվածքը, անտրամաբանական պարզաբանմամբ։
«Դուք էլ լավ գիտեք, որ մեր խոսակցականի մեջ հաճախ արտահայտություններ կան, որոնք հենց ուղիղ իմաստով չեն գործածվում: Այսինքն մենք ասում ենք մի բան, որը ասացվածք է, բայց ամենևին նպատակ չունենք որեւէ մեկին վիրավորելու, տարանջատելու կամ որևիցե կոնկրետ ազգ կամ որեւիցե երեւույթ: Այդպես մենք հաճախ մեր հարևանների ազգությունն անվանելով փորձում ենք իրար վիրավորել, այն պարագայում, որ դա ընդամենը ազգության անվանում է: Ուստի ես վստահ եմ, որ պարոն Ավինյանը որեւիցե մեկին ոչ վիրավորելու նպատակ է ունեցել, ոչ էլ նման գործողություն է իրականացրել: Ես դրանում ավելի քան վստահ եմ»,-ասաց Սիմոնյանը։
Գեղամ Մանուկյանն էլ նկատեց, որ իհարկե կարելի է «արդարացնել»՝ ասելով, թե դա թևավոր արտահայտություն է, բայց այդպես չի կարելի վիրավորել։
«Մեր ժողովրդի բառապաշարում այնքան թեւավոր արտահայտություններ կան, որ հղում անելով թևավոր արտահայտություններին, կարծում եմ՝ չի կարելի վիրավորել: Այդպես թևավոր արտահայտություն է «անաղուհաց քրդի շուն», բայց բնականաբար, որևէ մեկը այն չի օգտագործում: Ամեն դեպքում որպես պատգամավոր մեր քուրդ եղբայրներից, քույրերից ես ներողություն եմ հայցում, որ Ավինյանընտանիքի համար արդեն սովորական է դարձել մեր հայրենակիցը տարբեր խմբերի վիրավորել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Գեղամ Մանուկյանը էլի շատ առիթներ ունի ներողություն խնդրելու. «Ես շատ ուրախ եմ, որ հենց դուք եք այդ հարցը բարձրացնում, որովհետև դուք հայտնի այն պատգամավորներից եք, որը սեռական բնույթի հայհոյանք էր գրել ֆեյսբուքյան էջում, և սեռական բնույթի հայոհյանք էր գրել բոլոր այն մարդկանց, որոնք քվեարկել են ՔՊ-ին: Դա միակ դեպքը չի, եւ եթե ուզում եք ներողություն խնդրել, այդ ցանկը շատ մեծ է, կարող եք գրանցվել եւ մոտավորապես 10 րոպե տարբեր բաների համար ներողություն խնդրեք: Ես վստահ եմ՝ կգտնվի այդ ցանկը»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր. «…կներեք, բայց մարդիկ փափախով քուրդ չեն»: