Մինչ հրշեջների ժամանումը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Ասատուր Ղարիբյանն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:
Տարածքը սահմանազատել են պարեկներ Ռաֆիկ Պռազյանն ու Արմեն Բադալյանը: Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: