14 Ապրիլի, 2025

Իսրայելի պաշտպանության բանակը (հաղորդել է Գազայի հատվածի Դեյր էլ-Բալահ շրջանում ՀԱՄԱՍ-ի դիպուկահարների ստորաբաժանման հրամանատարի տեղակալի ոչնչացման մասին։

«Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել և սպանել է Ուբայդա Նաիմ ալ-Հադհուդ Մուսային, ով ՀԱՄԱՍ-ի դիպուկահարների ստորաբաժանման ղեկավարի տեղակալն էր Դեյր ալ-Բալահի շրջանում»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակի հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունը նշել է, որ հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել խաղաղ բնակչությանը վնաս չպատճառելու համար:

Հաղորդվում է նաեւ, որ իսրայելական զորքերը ոչնչացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող 1,2 կմ երկարությամբ թունելը։ Մոտ 20 մետր խորությամբ թունելը գտնվում էր Գազայի հատվածի հյուսիսում։

Լրահոս