3 Հուլիսի, 2024

Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Մարգարա-Երևան ավտոճանապարհի Մարգարա խճուղի հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 33-ամյա Հայկ Կիրակոսյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Կիրակոսյանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ՈւԱԶ»-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից 2 կալանավորված անձանց տեղափոխում էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի քրեական դատարան։

kotayk

Լրահոս