12 Ապրիլի, 2024
Ես սա համարում եմ ոչ միայն և ոչ այնքան Նարեկ Մալյանի վերդիկտը, այլ դատավորի վերդիկտը։ Այսուհետ կարող ենք ասել, որ այս գործով ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Գզոգյանը։  Դա նրա ընտրությունն է, դա պետք է ընդունել որպես փաստ։ Հիմա դատարանը կլոր կնիքով իր ազգանունով սա հաստատեց, մենք սա չենք մոռանալու։ ԱՆձամբ ես սա չեմ մոռանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։«Հետաքրքիր էր դատախազության միջնորդությւոնը պատժի հետ կապված։ Տեսեք՝ ինչ է ասում մեղադրողը։ Մեղադրողն ասում է՝ նախատեսված է 1-4 տարի ժամկետով սանկցիա, առկա է մեղմացնող հանգամանք, առկա չէ ծանրացնող հանգամանք, չունի դատվածություն, եթե մենք մաթեմատիկական կանոններով ենք նայում,  և այդպես էլ առաջնորդվում են, կիսում են 1-4-ը, ստացվում է 2,5, մեղմացնող հանգամանք է լինում՝ նվազեցվում է։ Հիմա ես չհասկացա, թե այդ ինչ մաթեմատիկա էր դատախազությունում, որ դատախազի իսկ կողմից հայտատարված պարագայում ոչ թե 2,5 տարուց ավելի քիչ պատիժ առաւջարկվեց, այլ ավելի շատ։ Էն որ իրավաբանություն էս գործում չկար, գիտեինք, բայց որ մաթեմատիկայի հետ էլ խնդիրներ կան՝ մինչև-4ի հաշվարկի հետ կապված, ես չգիտեի»,- ասաց Մելիքյանն ընդգծելով, որ իրենք համար պատժի չափը չէ էականը, այլ այն, որ Մալյանն արդարացվի։

Մելիքյանը նշեց, որ դիմելու են Վերաքննիչ դատարան, օգտագործելու են բոլոր գործիքները։

kotayk

Լրահոս