25 Մայիսի, 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերությունն իր գործընկեր Craft excellence ուսումնական կենտրոնի հետ, տարածաշրջանից հավաքագրել և կազմակերպել է խառատների, էլեկտրիկներ և զոդողների տեսական և գործնական դասընթացներ:

Ընկերության նպատակն էր` երիտասարդ մասնագետներ պատրաստել, ովքեր հիմնովին պատրաստ կլինեն ներդնել իրենց գիտելիքներն աշխատանքում:

Մայիսի 22-ին, եռամսյա դասընթացների ավարտից և քննությունների հաջող հանձնումից հետո մասնագետներին շնորհվեցին համապատասխան հավաստագրեր:

Չորս տասնյակից ավելի որակավորում ունեցող աշխատակիցները կլրացնեն աշխատաշուկայի պահանջարկը և իրենց հմտություններով կնպաստեն մարզի մասնագիտական հիմնարկների առաջխաղացմանը։

Շնորհավորում ենք շահառուներին և մաղթում մասնագիտական ձեռքբերումներ, իսկ նրանց ապագա գործատուներին բիզնես հաջողություններ և կայուն զարգացում:

 

 

kotayk

Լրահոս