14 Ապրիլի, 2025
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․

«Մի քանի օր առաջ Նոր Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի վրա ոչ միայն խորը էտի է ենթարկվել մի սիրուն, մեծ թեղի ծառ, այլ նաև խորքից հատվել է կարմիր գրքում գրանցված սոսի ծառի երկու մեծ ճյուղերից մի հատը։ Սոսի ծառի դեպքում սա անթույլատրելի է և կարող է մի քանի տարվա ընթացքում հանգեցնել ծառի «մահվան»։

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ոչ թե անգրագետ աշխատանք է կատարում, այլ բացեիբաց ասում է՝ «թքած ունեմ» օրենքի, կարգի, կանոնի, բնության ու Երևանցիների կարծիքի վրա»,-նշել է Հայրումյանը՝ դիմելով նար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին/EPMIB։

Լրահոս