17 Նոյեմբերի, 2023

ԵՊՀ քիմիայի մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է արագ, ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Արձագանքելով լրագրողների հարցին` նախարարը նշեց, որ պայթյունը չի կարող պատճառ դառնալ ԵՊՀ ռեկտորի աշխատանքից ազատման համար։

«Չեմ կարծում, որ դժբախտ պատահարի գրանցման արդյունքում մենք պետք է նման հարց բարձրացնենք։ Նախ պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, որն է  եղել հիմնական պատճառը։ Եթե կապված կլինի որևէ մեկի աշխատանքային պարտականությունների կատարման հետ, բնականաբար, այդ հարցերի հետևից պետք է գնալ»,- ասաց նա։

Անդրեասյանը վստահեցրեց, որ անվտանգության բոլոր միջոցառումները ԵՊՀ-ում, բոլոր բուհերում պահպանվում են, տեսչական համապատասխան մարմինները ստուգումներ են արվում։

kotayk

Լրահոս