ԱԺ-ում «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում առաջարկվում է լրացումներ և փոփոխությունների նախագիծը ներկայացնելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ այսուհետ մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող կազմակերպությունը պետք է ունենա որակավորում ունեցող առնվազն 10 պահնորդի կամ թիկնապահի հետ կնքած աշխատանքային պայմանագիր։
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իրակնության մեջ հաճախ տեսնում ենք, որ պահպանվող անձը շրջում է 2 մեքենայով, բայց հնարավոր է, որ երկրորդ մեքենայում լինեն տվյալ անձի ընկերները։
«Երբ ոստիկանությունը ցանկանում է այս օրենքը կիրառի, բայց քաղաքացին նշում է, որ երկրորդ մեքենայում ոչ թե թիկնապահներ են, այլ իր ընկերները։ Ինչպե՞ս ենք զանազանելու կամ ինչպե՞ս ենք կիրառելու օրենքը, ինչպես եք տարբերելու պահնորդ է, թե ընկեր կամ բարեկամ»,-հարցրեց նա նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին։
Մկրտչյանն ասաց, որ նախագիծը բացառապես պահնորդական գործունեության իրականացման շրջանակին և այդ շրջանակներում պահնորդների քանակին։
«Մենք չենք բացառում, որ ուղղակի կարող են երկու կամ երեք տրանսպորտային միջոցում ընկերներով կամ ընտանիքով շրջագայեն։ Սա այլ հարց է, եթե մենք այս շարասյուններում կտեսնենք վտանգ կամ կասկած որևէ իրավախախտման կամ հանցագործության առերևույթ հատկանիշներ, այլ գործիքակազմերով մենք, ուրեմն, այսպես ասած կհակազդենք այս իրավիճակին»,-ասաց փոխնախարարը։
Բագրատյանն հիշեցրեց, որ քաղաքացիների շրջանում տարածված խոսույթ կա. «այսինչ գործարարին կամ այնինչի ուղեկցող անձանց պարկեցրել են գետնին»։ Ես ուզում եմ հասկանալ, պետք է սկզբից ստուգել, տեսնել դա իրականություն է թե ոչ, թե պետք է պարկեցնեն՝ նոր ստուգեն»։
Մկրտչյանն ասաց, որ նկարագրած իրավիճակը մի փոքր դուրս է օրենքի կարգավորման առարկայից։ «Ինչ վերաբերում ստուգելու առաջնահերթություններին, կարծում եմ, ընթացիկ իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր է նաև ավելի կոշտ գործողություններ լինեն»։