Shamshyan-ի հաղորդմամբ վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Անահիտ Մարգարյանը, Lexus-ի վարորդ Ա. Ավետիսյանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ Հայկ Սիսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով Lexus-ը հաշվառված է Սպիտակի քաղաքապետարանի հաշվեկշռում որպես ծառայողական ավտոմեքենա և սպասարկում է Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանին: