Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ այսօր մազպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:
Ողջունելով դեսպանին մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ձեռնարկած տնտեսական վերափոխումները, ձեռնարկելիք քայլերը գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի ու կրթության ոլորտներում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու մարզի զարգացման տեսլականին:
Հանդիպման արդյունքում որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվել են հիմնականում կրթության և տուրիզմի ոլորտները:
20