Ուկրաինայի պատերազմական գոտում զոհվել են «Զվեզդա» հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովը և նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նրանց հետ նկարահանման հրապարակում է եղել նաև «Իզվեստիա»-ի պատերազմական թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը։ Նա նույնպես մահացել է։
Հաղորդվել է նաև, որ վիրավորվել է ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովը, ով աշխատում էր Սուդժանսկի շրջանում։ Նա բեկորային վնասվածքներ է ստացել։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լրագրողների տեղափոխող մեքենան խոցվել է HIMARS հրթիռներով։
61