19 Ապրիլի, 2024

Ֆրանսիական LE FIGARO պարբերականի հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը զգուշացնում է անազատության մեջ գտնվող իր հոր և մյուս հայ ձերբակալվածների վիճակի մասին։

-Թարմ լուրեր ունե՞ք Ձեր հորից:

Այո, բայց անուղղակիորեն, քանի որ ապրիլի սկզբից մեզ՝ մորս և ինձ արգելվել է նրա հետ ցանկացած շփում։ Երեկ տեղեկություն ստացանք, որ հայրս ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել: Այդ օրվանից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին:

Սա մեզ չափազանց անհանգստացնում է։ Հայրս 55 տարեկան է, նա արդեն 200 օր է հյուծվում է Բաքվի բանտում, և սա այն բանից հետո, երբ նա, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, շուրջ  տասն ամիս գտնվում էր շրջափակման մեջ։ Ֆիզիկական տառապանքներին ավելանում են նաև բարոյական տառապանքները՝ նա իրավունք չունի շփվելու իր հետ միաժամանակ անազատության մեջ գտնվող Արցախի մյուս գործիչների հետ։ Նրանք, անկասկած, բոլորը գտնվում են նույն կալանավայրում, բայց չեն կարող տեսնվել կամ խոսել միմյանց հետ:

-Տեղյակ եք, արդյո՞ք Կարմիր Խաչը կարողացել է վերջերս նրան տեսակցել:

Հացադուլ սկսելուց ի վեր Կարմիր Խաչը  չի կարողանում նրան տեսակցել։

kotayk

Լրահոս