«Ուրալի» վթարի հետևանքով տուժած զինծառայողների հարազատները հավաքվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալի մոտ։
Հիշեցնենք, որ Մեղրիի հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Վթարի հետևանքով զոհվել է 4 ժամկետային զինծառայող Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։