12 Ապրիլի, 2024

Ծնողները խուճապի որևէ առիթ չունեն, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով  «Տելեգրամ»-ով դպրոցներին վերաբերող  կեղծ հայտարարություններին։

«Դպրոցներում  ուսումնական պրոցեսը կազմակերպվում է բնականոն, տելեգրամյան ալիքներում կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, ամբողջ իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուշադրության ներքո, այս պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում»,- նշեց նա։

Անդրեասյանի խոսքով՝ դպրոցներից տարհանման որևէ կարիք չկա։

«Դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ես կարծում եմ՝ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին, ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին»,- հավելեց նախարարը։

Նշենք՝ «Տելեգրամ» ալիքներով տարածվել է տեղեկատվություն, թե, իբր, Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։

kotayk

Լրահոս