14 Ապրիլի, 2025

Այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի:

Բժիշկները Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վերջինն ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել է անգիտակից վիճակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց կրակոցներ են հնչել, որի ժամանակ վնասվել է ոչ միայն «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, այլև կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասված ավտոմեքենաների սեփանակատերերի, վիրավորի ինքնությունը:

Լրահոս