25 Մարտի, 2025

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է վիրավորվել: Այս մասին հայտնում է Hurriyet-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Շիշլի թաղամասի ռեստորաններից մեկում։

Ըստ տեղեկությունների՝ երկու տղամարդ կրակ են բացել Բույուքդերե փողոցում գտնվող հյուրանոցի ռեստորանում նստած մարդկանց վրա։

Զինված հարձակման արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել երեք հոգի՝ Էրքան Ա.-ն, Բեյհան Թ.-ն և Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Մ.-ն։ Հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Էրքան Ա.-ի և Բեյհան Թ.-ի վիճակը ծանր է։ Ադրբեջանի քաղաքացին թեթեւ վնասվածքներ է ստացել.

Ոստիկանությունը գործողություններ է սկսել հարձակվողներին ձերբակալելու համար։

Լրահոս