11 Նոյեմբերի, 2022

Մեր երկրում վաղուց ամեն ինչ գլխիվայր է շրջվել: 44-օրյա արյունալի, դաժան, մղձավանջային պատերազմից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ինչ-ինչ պատճառներով հրաժարական չի տալիս, իսկ հանրության մի ստվար զանգվածը այստեղ որեւէ խնդիր չի տեսնում:

Որքան նա մնում է այդ պաշտոնում, այդքան տիեզերական բոլոր օրենքներով, մեր, մեր երկրի գործերը, մեր երկրի, մեր վիճակը գնալով վատթարանում է եւ վատթարանալու է:

Այս ամենը դեռ հերիք չէ, դեռ պատերազմի ժամանակ երկրի փաստացի երկրորդ պաշտոնը զբաղեցրած մարդը Տիգրան Ավինյանը հավակնություններ ունի զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Մենք ոչ միայն նրան չենք ասում ՍՏՕՊ, այլ սկսել ենք քննարկել նրա լավ ու վատ կողմերը, թվարկել նրա թերությունները, ձախողումները, իսկ ոմանք չեղած դրական կողմերը:

Ժողովուրդ կանգ առեք, ասեք ՍՏՕՊ, Տիգրան Ավինյանը ոչ միայն չի կարող քաղաքապետ լինել, այլ անգամ որպես թեկնածու առաջադրվել: Կոլեկտիվ ծանր մեղքի տակ եք մտնում: Տիգրան Ավինյանը նիկոլի հետ գրեթե հավասարապես կիսում է պատերազմի եւ պարտության մեղքը: Իսկապես ուշքի եկեք: Տիեզերքում նման քայլերը չեն ներվում:

Top-News.am

 

Լրահոս