Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը թվիթերյան գրառում է կատարել է անդրադառանալով Խրամորթի դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված կրակոցների դեպքին։
«Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիևի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական քաղաքականությունը շարունակական է և տասնամյակներ են պահանջվում այն ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։
Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- եզրափակել է նա տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը երեկ ադրբեջանական զինուժի կողմից արձակած Խրամորթ գյուղի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ։
3