Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել է վարչության նախորդ նիստում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքը, որոշվել է կուսակցության քաղաքական ժողովի առաջին նիստն անցկացնել դեկտեմբերին Ջերմուկ քաղաքում:
Որոշվել են վարչության նախագահի տեղակալների համակարգման ոլորտները. տեղակալների նշանակումը տեղի կունենա առաջիկա նիստերից մեկում: Քննարկվել և լրամշակման է ուղարկվել կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Գյումրիի և Սպիտակի ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների գործունեության վերաբերյալ: Օրակարգում ընդգրկված են եղել նաև աշխատակարգային հարցեր:
1