Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը
1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) արտաքին գործերի նախարար.
4) գյուղատնտեսության նախարար.
5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
8) քաղաքաշինության նախարար.
9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ
· պետական վերահսկողական ծառայության պետի,
· կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
· նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
· պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
· պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
· ջրային կոմիտեի նախագահի: