Ժամանակակից Հայաստանում, գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների զրույցներում, ստանդարտ հարցերից մեկը դարձել է «…ո՞վ է քո փաստաբանը և ինչի՞ համար են քեզ «դատում» կամ հարցաքննում»: Սա կոչվում է առաջադիմող ժողովրդավարություն, որտեղ ընդդիմություն լինելը քիչ է մնում դառնա անձնազոհության ու քաջության դրսևորում:
Այս տիպի «ժողովրդավարությունը» ողջունող և բռնապետ Ալիևին ռազմավարական գործընկեր հռչակած Արևմուտքը` ձեզ վկա: Արդյունքում` մենք երկիր, մարդկային կյանքեր, ազգային հեղինակություն, հոգևոր-մշակութային ահռելի ժառանգություն ու արժեքներ ենք կորցնում:
Միևնույն ժամանակ` կապիտուլյանտներին չգիտես ինչու, առայժմ ամեն ինչ կարելի է և նրանք փաստաբանի կարիք չեն ունենում: Սակայն համոզված եմ, որ գալու է մի օր, որ նույնիսկ սատանան ու նրա հետևորդներն են հրաժարվելու լինել կապիտուլյանտների փաստաբանները: Արցախի այսօրվա վիճակն ու օկուպացված Հայաստանը ձեզ վկա»: