Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) թարմացրել է շախմատիստների վարկանիշը։
Ինչպես տեղեկանում ենք ֆեդրացիայի պաշտոնական կայքից, առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է 2853 միավորով։
Երկրորդ տեղում ռուս Յան Նեպոմնյաշչին է (2795), երրորդը չինացի Դինգ Լիրենը (2788)։
Հայաստանից առաջին հարյուրյակում են Գաբրիել Սարգսյանը (42-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (61-րդ) և Հրանտ Մելքումյանը (100-րդ)։
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 11-րդ և 52-րդ տեղերը։
Կանանց վարկանիշում լավագույնը կրկին չինուհի Հոու Յիֆանն է (2628):
Մեր երկրի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը 50-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, Աննա Սարգսյանը 72-րդը և Մարիամ Մկրտչյանը 87-րդը:
1