Նշենք, որ ընդդիմության նախագիծն այսօր փետրվարի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» մասին: Իշխող ՔՊ-ն սակայն հանձնաժողովի նիստի ավարտին դեմ քեվարկեց նախագծին:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կտապալի ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը: ArmLur.am-ի խորհրդարանի իր աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բավարար քվորում չի ապահովելու, որպեսզի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության «Շուշիի» հռչակագրին վերաբերող ու այն դատապարտող թեմայով նիստը տապալվի: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի արտահերթ նիստի օր է նշանակված փետրվարի 23-ը: