«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանում բոլորն ընդդիմության ընդդիմություն են, բոլորը միայն քննադատում են, ոչ մեկը չի մտածում ինչ անել, որ աջակցեն իշխանությունների դեմ մղվող պայքարին․ երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար, նախկին դատախազ Արթուր Մոսիյանը պատասխանելով հարցին, թե իրեն ընկալելի՞ է, որ դիմադրության շարժման նախաձեռնողները շոգի պատճառով մեկ շաբաթով հետաձգում են հայտարարված հանրահավաքը։
«Մեկ-երկու օր հետո հանրահավաք անելը, կարծում եմ, մեծ բան չի փոխի, այս ապիկար իշխանությանը հեռացնելու խնդիրը պետք է բոլորի օրակարգում լինի։ Իհարկե, պետք է միշտ պայքարել շոգին, թե ցրտին, բայց մի քանի օրով տեղափոխությունն էական բան չի փոխի»,- ասել է նա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
16