20 Հուլիսի, 2022
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքի կապակցությամբ: Սովորաբար ԱԳ նախարարների յուրաքանչյուր քայլն ու հանդիպումն արձանագրվել են, քարտուղարությունը մանրամասն տեղյակ է եղել, թե նախարարը որ ժամին ուր է մեկնում, քանի ժամ է անցկացնելու տվյալ երկրում, յուրաքանչյուր ժամի ինչով է զբաղված լինելու հանդիպումների ամբողջ գրաֆիկը, եւ որ ժամին է վերադառնալու:

Միրզոյանը միակ նախարարն է, որի ուղեւորություններից առաջ եւ հետո սեւ խոռոչներ կան, ու ոչ ոք տեղյակ չէ, թե նա ինչով է զբաղվում գործուղումից 1-2 օր առաջ մեկնելով անհայտ ուղղությամբ եւ գործուղումն ավարտելուց հետո անհետանալով 1-2 օրով: ԱԳՆ-ում կարծում են, որ Միրզոյանը դրսում, հատկապես` Եվրոպայում, կասկածելի գաղտնի հանդիպումներ է ունենում ինչ-որ մարդկանց հետ եւ գաղտնի հրահանգավորվում է ԱԳՆ աշխատակազմի համար անհայտ անձանց կողմից»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս