ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասվում է․
«Հավատացած եմ, որ Հայաստանի և Քուվեյթի միջև առկա երկխոսությունը կշարունակի նպաստել փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը ի շահ մեր ժողովուրդների»:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության թագաժառանգ Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։
Լիահույս եմ, որ առաջիկայում հայ-քուվեյթյան կապերը կամրապնդվեն նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ»:
20