Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրություններին նշելով, որ ադրբեջանական կողմը միշտ կեղծ լուրեր է տարածում նոր սադրանքներից կամ հարձակումներից առաջ։
«Ադրբեջանական դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ։ Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին։ Նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում։ Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում։
4