14 Մարտի, 2023

Այսօր հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում «հինգերորդ շարասյուն կար»։ Նա նշեց, որ ապացույցներ կան ձեռքի տակ։

Ինչո՞ւ հերթական անգամ բանակը հայտնվեց Փաշինյանի թիրախում։

Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի հետ։

Վերջինիս խոսքով ոչ ոք իրավունք չունի բանակի մասին այդպես խոսելու։

«Ո՞վ է ասում, թե բանակում «հինգերորդ շարասյուն» կա»,- նշեց նա։

Լևոն Մնացականյանը վստահեցրեց բանակն ամեն ինչ արել է հաղթանակի ու հայրենիքը պահելու համար։

«Ժողովուրդը պիտի կանգնեցնի նրան»,- նշեց Մնացականյանը։

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Փաշինյանը նման մեղադրանքներ է հնչեցնում ԶՈՒ ղեկավարության հասցեին:

Լրահոս