ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Գրիգորյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով
Վահագն Գրիգորյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։
7