Հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար Սամվել Վարդանյանին մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը բողոքարկեցինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Քիչ առաջ Սամվելի հետ բողոքարկեցինք հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար նրան մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը։
Պետք է փորձենք այսուհետ հետևողական լինել և բողոքարկել անգամ տասը րոպեով ապօրինի ձերբակալման որոշումները։
Վարույթի հետագա ընթացքի մասին հանրությանը կիրազեկենք լրացուցիչ»,-գրել է Մելիքյանը։
Նշենք, որ ապրիլի 25-ին Չարենց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում քաղաքացի Սամվել Վարդանյանը «դավաճան» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո նրան ձերբակալել և տարել են ոստիկանական բաժին։ Միջադեպից հետո Սամվելին տնօրենը ազատել է աշխատանքից։
13