Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։
Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար:
Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում եւս ես շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը:
Անցնելով խորհրդատվական աշխատանքի ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել հասնելու մեր ընդհանուր նպատակներին և կարեւոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա: Խնդրում եմ լինենք կապի մեջ, եւ դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել:
Կրկին շնորհակալություն ձեզ վստահության և համագործակցության համար»,- գրել է նա: