Հեղինակ Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր առանցքային կարևորության հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արտուրո Հերերայի և Դանիել Բոյսի հետ կայացած հանդիպումների ընթացքում խոսեցինք շինթույլտվությունների թվայնացման և պարզեցման գործընթացի մասին։
Հանդիպումը մեծ կարևորություն ունեցավ շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի համաշխարհային փորձը ուսումնասիրելու և իրագործման համար աջակցություն ստանալու հարցում։
Քննարկման ընթացքում պայմանավորվեցինք նաև շուտով հյուրընկալել Արտուրո Հերերային Երևանում»։
7