7 Հունիսի, 2023

Երեկ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ մահացած երեխա կա:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն  ու քննիչները պարզել են, որ ժամը 17:00-ի սահմաններում Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում նույն գյուղի բնակիչ 11-ամյա Լուսինե Գ.-ն դիպել է խաղահրապարակում տեղադրված լուսավորող էլեկետրասյան միջից դուրս եկած հոսանքալարին, որի հետևանքով երեխան էլեկտրահարվել և տեղում մահացել է:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Լրահոս