20 Հունիսի, 2023
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է հունիսի  13-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է Volkswagen-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Թաթուլ Քոսյանը, իսկ Opel Zafira-ն վարել է Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Նորայր Պետրոսյանը։

Վթարի հետևանքով վարորդներից Թ․ Քոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Սերյոժա Քոսյանը, 27-ամյա Կարապետ Պապիկյանն ու Opel-ի վարորդ Ն. Պետրոսյանը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով հունիսի 18-ին հիվանդանոցից ահազնագ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժին և, հայտնել են, որ վիրավորներից Ն․ Պետրոսյանը հիվանդանոցում մահացել է։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

 

 

Լրահոս