Ցավոք, Հայաստանում, նման ավանդույթներ չեն ստեղծվել։ Մեր հայրենակիցներից շատերը վստահաբար կասեն, թե ստելն ինչ վատ բան է, բայց նրանք ոչ միայն հաճախակի ստում են, այլև հանդուրժում վերին իշխանության ամենօրյա ստերը։ Պատահակա՞ն են արդյոք մեր «ավանդական» երդումներն ու հայհոյանքները․ «Հորս արև, մորս արև, հորս գերեզման․ մորս գերեզման, ստի մերը ․․․ և այլն»։ Ամեն դեպքում, շատ քչերը նման երդում-հայհոյանքներից հետո կշարունակեն պնդել իրենց ստերը։
Բայց, Հայաստանում կա մի արարած, որը ստերով և կեղծիքներով դարձավ քաղաքական գործիչ և 2018թ․ զավթեց իշխանությունը շարունակելով իշխել անվերջանալի ստեր և կեղծիքներ տարածելով։ Ստերով մոլորեցնելով սեփական ժողովրդին այդ արարածը դավաճանաբար հրահրեց պատերազմ զոհելով հազարավոր կյանքեր, հանձնելով հայրենիքը։ Այդ արարածը չունի ոչ մի սրբություն և պատրաստ է երդվել բոլոր սրբություններով, հայհոյանքի տակ մտնել և շարունակել ստելով իր ազգակործան գործունեությունը։
Այսօր այդ արարածը հրապարակային ևս մեկ անգամ բացեց «ստի տոպրակը» կեղծելով և ստելով Արցախի և պատերազմի ողջ պատմությունը։ Այդ արարածին փաստերով պատասխանելն անշնորհակալ զբաղմունք է, նույնը թե երդման կամ հայհոյանքի տակ դնես։
Ամենացավալին այն է, որ արդեն հինգ տարի հանդուրժում ենք ոչ մի սրբություն չունեցող, միայն ստերի կեղծիքների վրա հենված գարշաիշխանությանը։
Աղբյուր` 7or.am