Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ նշված վայրից շտապօգնության ավտոմեքենայով Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ Ռազմիկ Ա․-ն, ով ձեռքերի և դեմքի հատվածով այրվածքներ է ստացել։
Մանրամասն սկզբնղբյուր կայքում։