24 Հունիսի, 2023
«Վագներ» ռազմական խմբավորման շարասյուներից մեկը նկատվել է Լիպեցկի շրջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կրասնոե գյուղում։

Դատելով այն տեսանյութերից, որոնք Meduza-ն կարողացել է տեղորոշել, «Վագների» մեքենաները շրջում են տեղական ճանապարհով երկաթուղային գծերի կողքին:

Meduza-ին ականատեսն է նաև հայտնել, որ Կրասնոե գյուղի մոտ առանց տարբերանշանների անձիք են եղել։

Google Maps ծառայության տվյալներով Կրասնոյեից Մոսկվա 400 կիլոմետրից մի փոքր ավելի է։

Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։

 

 

Լրահոս